Քեսաբում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին ի պատասխան արդեն մի քանի օր է
ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են «Փրկենք Քեսաբը» մակագրությամբ նկարներ, որոնք քարոզում են այս բնակավայրի ու տեղի ժողովրդի պաշտպանությունը: Այժմ այս պայքարին միացել են նաեւ հայ հայտնիներն, ովքեր տարբեր գրառումներ են կատարում իրենց էջերում այս իրադարձություններին արձագանքելով ու սատար լինելով կոտորվող ժողովրդին:

Դերասան Հայկ Մարությանը կարծում է, որ պատահական չէ, որ այսօր Հայաստանում ձյուն եկավ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բնությունը կարծես մեզ հիշեցնում է, որ մենք իրավունք չունենք վայելելու արևոտ օրերը, քանի դեռ մեր հայրենակիցների օրերը մռայլ են, իսկ ապագան խավարի մեջ»,-գրել է դերասանը՝ «Փրկենք Քեսաբը» գրության ներքո։

Ավելի ուշ վրտուալ ակցիային միացան Արմենչիկը, Արամեն, Էրիկն ու այլ հայտնիներ:

Հիշեցնենք, որՔեսաբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Թուրքիայի հարավային Հաթայ նահանգին (Ալեքսանդրետի սանջակ) սահմանակից հատվածում։ Քեսաբը հնագույն բնակավայրերից է համարվում, սակայն հստակ տեղեկություններ չկան, թե հայերը կոնկրետ երբվանից են հաստատվել Քեսաբում։ Մի շարք աղբյուրներ նշվում է 13-14-րդ դարերը, իսկ որոշները՝ այն հասցնում մինչեւ Տիգրան Մեծի ժամանակներ։
Իսլամիստական խմբավորումները Թուրքիայի տարածքից Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա հարձակվել էին անցյալ շաբաթ։ Ավանի բնակիչների մեծ մասը կարողացել էր դուրս գալ բնակավայրից և ապաստան գտնել Լաթաքիայի հայկական եկեղեցում։ Քեսաբի համար մարտերը դեռևս շարունակվում են։ Ծայրահեղականները հայտարարել են, թե չեն պատրաստվում վնաս հասցնել քրիստոնեական սրբավայրերին։ Սակայն արդեն տեղեկություններ կան, որ հայերի ունեցվածքը թալանվել է։
Թուրքիայի պաշտոնատար անձինք հերքել են տեղեկություններն այն մասին, որ ծայրահեղականներին Թուրքիան աջակցություն է ցույց տվել։

 

 

 Նյութի աղբյուրը՝  LoveYou.am