Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ ԱԳ պատվիրակությունը, որը գտնվում էր Սիրիայում, մեկնել է Դամասկոս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին ասաց, որ Կառավարոթյունը քայլեր է ձեռնարկում Սիրիայում բնակվող հայերին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

«Թյուր կարծիք է ստեղծվել, թե Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց աջակցելու հարցում, սակայն ուզում եմ քաղաքացիներին հավաստաիցնել, որ դա այդպես չև, այն մեր ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից է»,- վստահեցրեց վարչապետը: