YerevanNews.am-ը կներկայացնի, թե ԱԺ խմբակցությունների ղեկավարներից ով ինչ կրթություն է ստացել:

Հիշեցնենք, որ YerevanNews.am-ն ներկայացրել էր նաև ՀՀ երեք նախագահների և Կառավարության անդամների ստացած կրթությունը:

Եվ այսպես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Մասնագիտությամբ՝ բանասեր:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1988թ.` Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Ֆիզիկոս: 2000թ. ավարտել է ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերություններ եւ պետական կառավարում ֆակուլտետը: Միջազգային հարաբերությունների մագիստրոս:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 1991թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ֆիզիկամաթեմատիկական եւ բնական գիտությունների ֆակուլտետը: Ֆիզիկոս:

Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 1976-1980թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1980-1983թթ. նպատակային գործուղմամբ ուսումը շարունակել եւ ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադ) պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լրագրող: Քաղաքական գիտությունների թեկնածու: