Արամ MP3-ի «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի պաշտոնական  ալիքում դիտումների ռեկորդներ է սահմանում: Մի քանի օրվա ընթացքում երգն  ավելի քան 900.000 դիտում է ունեցել:

Հիշեցնենք, որ երգի բառերի հեղինակը  Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը Արամինն է , գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: