Ինչպես հայտնի է այս տարվա փետրվարին համացանցում հայտվեցին Ռ.Թ. Էրդողանի իր որդու հետ կատարած հեռախոսազրույցները, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին:

Ինչպես գրում են ԶԼՄ-րը` հեռախոսազրույցում խոսք էր գնում մեծ կաշառքների մասին, որոնք պետք է վճարեր մի գործարար` Իրանից նավթամուղ կառուցելու համար, փոխարենը նա կազատվեր հարկերից: Այդ գործարքի համար գործարարը պատրաստ էր վճարելու 10 մլն դոլար, սակայն հեռախոսազրույցում Էրդողանը որդուն ասում է, որ անհրաժեշտ է պահանջել ավելին: Հեռախոսազրույցը չի հերքվել:

Այս հրապարակումը առաջացրեց վարչապետի զայրույթը: Նա այդ ձայնագրությունը անվանեց շինծու և մոնտաժված, իր վրա հարձակման միջոց: Հեռախոսազրույցի հրապարակումը համընկավ ոստիկանության կողմից անց կացվող «Խոշոր կաշառք» միջոցառման հետ, որի զոհերն էին որոշ նախարարների զավակներ: Վարչապետն էլ իր հերթին «յուղ լցրեց կրակի» վրա` բարձրաստիճան ոստիկաններին աշխատանքից ազատելով, որոնք նախաձեռնել էին այդ միջոցառումը:

Թուրքիայում սկսվել են անկարգությունները և նրանք մեծ մասամբ կախված են գալիք ընտրությունների հետ, իսկ վարչապետի պատասխանը` իրեն բնորոշ ձևի մեջ է: Նա մեղադրում է ցույցերի մասնակիցներին` անվանելով նրանց խաբեբաներ, որոնք ոչինչ ընդհանուր չունեն դեմոկրատիայի հետ:

Հակակառավարական ցույցերը անցկացվեցին շատ թուրքական քաղաքներում: Զոհվեց 2 հոգի: Ցույցերի նոր ալիքը բարձրացավ 15-ամյա երտասարդի մահից հետո, նա վիրավորվել էր անցյալ տարի` ցույցերից մեկի ցրման ժամանակ, 8 ամիս մնաց անգիտակից վիճակում և օրերս մահացավ:

Ինչպես ենթադրվում է Էրդողանը պետք է հեռանա, քանի որ նա կորցնում է ռեյտինգը: Նրան չեն աջակցում թուրքական քաղաքներում և ատելությամբ են լցվել նրա հանդեպ մի քանի պատճառներով: Նախ կորուպցիոն աղմուկը, հասարակական գործիչների դեմ քրեական գործերը, ցույցերի ուժային ցրման մեթոդները, նաև վերոնշված պատանու մահը:

Ցուցարարաները վարչապետին «մարդասպան» էին անվանում: Ի դեպ նշենք, որ նոր բողոքի ցույցերը աջակցություն են ստացել թուրքական սփյուռքից: Այս անգամ Էրդողանը լռեց, քանի որ ասելու բան չկար:

Սկանդալը հասավ Եվրոխորհրդարան: Վերջերս այնտեղ ուսումնասիրեցին Թուրքիայի մասին զեկույցը նվիրված խոսքի ազատության ու իշխանությունների բաշխմանը: Թուրքիայի կառավարությունը մեղադրվեց կոռուպցիոն սկանդալի անարդյունավետ քննության մեջ: Ինչ հետաքրքիր եզրակացություն` ինչպես կարող էր ինքն իրեն արդյունավետ քններ կառավարությունը:

Ընտրություններին ընդառաջ վարչապետը տասից ավելի բանտարկյալների է ազատ արձակել: Մարտի 7-ին նույնիսկ ազատ արձակվեց գլխավոր շտաբի նախկին պետը, որը դատապարտված էր ցմահ, հեղաշրջում նախապատրաստելու համար: Կատարելով ձևական լավություն մյուս կողմից նա ցանկանում էր արգելափակել «Facebook» և «YouTube» կայքերը, քանի որ ընդիմությունը նրանք կիրառում է կառավարության վրա հարձակումներ իրականացնելու համար,- փոխանցում էր BBC-ն:

Այս ավտորիտար գործունեության ընթացքում Ռ.Թ. Էրդողանը կորցրել է վստակություն ոչ միայն քաղաքացիների այլ նաև իրեն կուսակցության շարքերում:

Հայտնի թուրքագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն «Кавполит» կայքւոմ տվել է Էրդողանին թանկագին խորհուրդ:

Ի վերջո,  եթե դիտարկենք վարչապետ Ռ.Թ. Էրդողանին իր ավտորիտար պահվածքից ելնելով` ապա իր «կրոնապետի ու ինքնամոռաց սուլթանի ամբիցիոզ»  դրսևորումներից նա արդեն ի վիճակի չէ հրաժարվել: Սովորույթի ուժն է արդեն գործում: