Ուկրաինայի իրադարձությունները Թուրքիայում չեն մնացել ուշադրությունից դուրս, և խոսքը միայն Ղրիմի մասին չէ. թուրք քաղաքական գործիչները, լրագրողները, հասարակական գործիչները մտավախություն ունեն, որ Անկարան կարող է Կիևի ճակատագրին արժանանալ, որտեղ զինյալները Արևմուտքի օժանդակությամբ  եկել են իշխանության:

Թուրքիայում ծայրահեղականներ առկա են բավարար քանակով ` 80-ականներից ասպարեզ եկած ազգայնականները, ժամանակակից իսլամիստները և անհրաժեշտ է չմոռանալ քրդերին, որոնք պայքարում Քուրդիստանի ստեղծման համար: Մի խոսքով, իշխանությունը թշնամիներ բավարար չափով ունի: 

Այս մտավախությունը հիմնավորված է: Ամիսներ շարունակ Թուրքիայում չեն դադարում բողոքի ցույցերը և մասսայական անկարգությունները. ընդիմությունը 2013 թ. մարտից պահանջում է կորումպացված կառավարության հրաժարականը: Ցուցարարների և ոստիկանների շարքերում կան տուժածներ: 

Yeni Safak պարբերականի վերլուծաբանները մտահոգված են այն փաստով, որ Արևմուտքը կարող է իշխանության բերել կառավարելի ղեկավարություն: Թերթը նաև հաղորդում է, որ հարյուրավոր մարդիկ արդեն իսկ անցնում են համապատասխան պատրաստություն, որպեսզի առաջին ազդանշանով հանրապետությունը բերեն քաոսային վիճակի: 

Լրագրողները իրենց հերթին զուգահեռականներ են անց կացնում մայդանի ու Թուրքիայում կատարվող վեջին իրադարձությունների միջև: Իրենց կարծիքով թէ ուկրաինական, թէ թուրքական ընդիմադիր ուժերը ունեն նույն ֆինանսավորման աղբյուրը: Պլանը, որը ի կատար ածվեց Ուկրաինան ռուսական ազդեցությունից հեռացնելու համար, համնկնում է Թուրքիան դեստաբիլիզացնելու ծրագրի հետ:

Ու'մ է ձեռնտու թույլ Թուրքիան

Թուրքիան ինչպես և Ուկրաինան տրանզիտային երկրներ են, որնց տարածքով իրականացվում են փոխադրումներ արևելքից արևմուտք և հակառակը: Իրականացնելով հեղաշրջում Թուրքիայում Արևմուտքը ձեռք կբերի կամուրջ դեպի Մերձավոր Արևելք: Բացի այդ վերջին տասնամյակների ընթացքում Անկարան արտաքին քաղաքականության հարցում չափից շատ է անկախացել: Սովորաբար ՆԱՏՕ-ն է թելադրել Թուրքիային ում ընկերակցել, ում հետ պատերազմել և հիմնականում նրանք այդ պահանջբերը կատարել են:

90-ականներին հանրապետությունում ամեն ինչ փոխվեց` առաջին անգամ քաղաքագետները հաղթահարեցին բանակի գերակայությունը, որը հավատարիմ էր ՆԱՏՕ-ին: Անկարան այլևս չի ցանկանում կատարել արևմտյան պատվերներ և չնայած ահռելի ճնշմանը 2011-12 թթ բաց չխառնվեց սիրիական ճգնաժամին: Այդ պատերազմին խառնվելը կնշանակեր թուրքական տնտեսության փլուզում, մարդկային կորուստներ, քրդական շարժման ակտիվացում և դրա արդյունքում պետության ներսում կսկսվեին զինված ընդհարումներ:

Վաշինգտոնի պլանների համաձայն Արաբական գարունը պետք է վերջանար Անկարայում ու Ստամբուլում, Էրդողանի կառավորության դեմ միավորվել են բոլոր ուժերը` ներառած քրդերին: Նրանց նաև սպառնում են ժամանակին հեռացված զինվորականները և պաշտոնյաները:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ 2013 թ. անկարգությունները ծրագրված էին այն հաշվարկով, որ պետությունը այդ պահին լինելու պատերազմի մեջ Սիրիայի հետ: Այդ սցենարով «ազգային զայրույթը» կբազմապատկվեր` արտասահմանից Հայրենիք կբերվեին մահացած զինվորներով դագաղներ, իսկ հաշմանդամ դարձածները հետ գալով կպատմեին այդ Թուրքիայի համար անիմաստ պատերազմի մասին:

Սակայն նատոյական և սաուդյան փաստարկներին ընդդեմ Թուրքիան խուսափեց պատերազմից և այժմ եկել է Էրդողանի տապալման ժամանակը, քանի որ անհրաժեծտ է պատերազմող Թուրքիա, այլ ոչ թէ հակառակը:

Ամենայն հավանականությամբ հերթական փորձը լինելու է մարտի 30-ին` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը: Էրդողանը հրապարակավ հայտարարել է, որ կլքի քաղաքանությունը, եթե իրեն քաղաքական ուժը չզբաղեցնի առաջին տեղը: Բայց չի բացառվում, որ նրան հրեն` ընդիմանալու պարագայում կանվանեն «բռնակալ» և վատագույն պարագայում Թուրքիան կհավասարվի Սիրիային ու կպատերազմի տարածաշրջանում հայտնի բոլոր զինված խմբավորումների դեմ, նույն նրանց ում աջակցում էր Սիրիայում:

Երևի թէ միակ փրկությունը կլինի Արևմուտքից հրաժարվելը և Արևելքում դաշնակիցներ փնտրելը, քանի որ թուրքերը բավականին երկար ժամանակ կանգնած են Եվրոմիության փակ դռների առջև և գիտակցում են, որ հույսները պետք է իրենց վրա դնեն, այլ ոչ թէ նրանց վրա ովքեր իրենց ծրագրերն են ցանկանում իրականացնել թուրքական տարածքում: Դա է հիմանական պատճառը, որ Էրդողանը մինչ այսօր մնում է կառավարության գլխին:

Թուրքական ճգնաժամին Հայաստանը սպասում է շատ վաղուց, քանի որ դա լինելու եզակի հնարավորություն պապական հողերի վերադարձի և Մասիսին այն կողմից նայելու համար: