Իտալական Salvatore Ferragamo  պարֆյումի եւ աքսեսուարների տունը ներկայացնում է օծանելիքների  նոր  շարք  «Tuscan Soul Quintessential Collection» անվամբ: Այն կազմված է 4 նոր բույրից:

«Bianco di Carrara»- կրում է տոսկանայի քարերի բույրն ու համարվում էլեգանտ բույր:

 «Tuscan Soul Tuscan Soul Convivio»- ցիտրուսային ու բնական բույր, ոգեշնչված Տոսկանայի բնությունից:

«Tuscan Soul Vendemmia»- Խաղողի եւ միայն Տոսկանայում աճող բույսերի փնջից ստացված բույրով օծանելիք: 

«Tuscan Soul Viola Essenziale»-այս բույրը ստեղծվել է, Ֆլորենցիայում աճող Իրիս ծաղկի բույրով:

Նոր հավաքածուն համարվում է իտալական Տոսկանա շրջանի բնության ու հարստության խորհրդանիշը: Բույրերը ներառում են այս տարածաշրջանի ավանդույթներն ու եզակի մշակույթը, տարբերվում են իրենց յուրահատուկ էթնիկ արտացոլմամբ: