Կանանց տոնին Երեւանի բոլոր խանութներում, անգամ փողոցում, կազմակերպվել էին գեղեցիկ ակցիաներ: Տոնական մթնոլորտ էր տիրում նաեւ  L'Occitane խանութ-սրահում: 

L'Occitane-ն այդ օրը հայտարարել էր «վարդագույնի օր» եւ բոլոր նրանք, ովքեր  խանութ-սրահ այցելեցին վարդագույն հագուստով կամ հագուստը լրացնող որևէ վարդագույն աքսեսուարով, ստացան նվեր, ինչպես նաև բոլոր այցելուներին սպասվում էր հետաքրքիր անակնկալներ և հյուրասիրություն: 

Բացի դրանից  խանութ-սրահում գործում էր ճկուն զեղչային համակարգ գրեթե ողջ տեսականու համար: