Օրեր առաջ YerevanNews.am-ն անդրադառնալով ՀՀ կառավարության անդամներին, ներկայացրել էր թե ով ինչ կրթություն է ստացել: Այսօր էլ YerevanNews.am-ը կներկայացնի, թե ինչ կրթություն են ստացել ՀՀ երեք նախագաhները:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

ՀՀ երրորդ և ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: