YerevanNews.am-ը  շարունակում է ներկայացնել քաղաքական գործիչների և պետական այրերի դիմանկարները: Այսօր կներկայացնենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընտանեկան լուսանկարները:

Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960թ. հունվարի 29, Կիրովականում ։

1983-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Լենինգրադի Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտը, 1987-ին` նույն ինստիտուտի ասպիրանտուրան` ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Երեւանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի պատվավոր դոկտոր է:

1993-1994 թվականներին Տիգրան Սարգսյանը եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: 1995-1998 թվականներին գլխավորել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվել 1998 մարտի 3-ին եւ վերանշանակվել 2005 մարտ 2-ին:

Տիգրան Սարգսյանը ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի և երկու թոռնիկ: