Սպառողական շուկայի ուսումնասիրության արդյունքում «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը, որը մեր շուկայում հայտնի է «Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics)» և «Ռիչ քոմփյութերս (Rich Computers)» ապրանքանիշերով, «Գելափ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից ստացավ սպառողական շուկայում լավագույն վաճառատեղիի հավաստագիրը: Հարցումն անցկացվել է օգոստոսի 15-25-ը, որին մասնակից 1066 սպառող 26 հայկական ընկերություն համարել են լավագույնը:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց ընկերության մանրածախ վաճառքի բաժնի ղեկավար Կարեն Մկրտչյանը, ընկերությունը Հայաստանում համակարգիչների վաճառքով զբաղվող խոշորագույն կազմակերպություններից մեկն է, որը փորձում է հաճախորդներին տրամադրել մաքսիմալ որակյալ ծառայություններ: Այժմ ընկերությունը ամանորի կապակցությամբ ներկայացնում է նոր զեղչեր և նոր առաջարկներ: Վաճառասրահներում գործում է հետևյալ զեղչային համակարգը 1. Կենցաղային տեխնիկայի ողջ տեսականու համար ՝ 19 % զեղչ 2. Համակարգիչներ և նոութբուքեր սկսած 139000 ՀՀ դրամից 3. Պլանշետներ և սմարթֆոններ սկսած 49000 ՀՀ դրամից:

Նշենք նաև , որ «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությանը Իսպանիայի Մադրիդ քաղաքում Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբի նախաձեռնությամբ շնորհվել է «Բարձր որակի, հեղինակության և առաջնորդության» մրցանակ:
Հիշեցնենք, որ «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը հիմնադրվել է 2003 թ.–ին, իսկ 2012 թ.–ից այն զբաղվում է նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով։ 2013 թ.–ին ընկերությունը բացել է Հայաստանում միակ համակարգչային տեխնիկայի հավաքման արտադրամասը, որտեղ ապրանքները մինչ վաճառքի հանվելը անցնում են հատուկ ջերմային և ծրագրային թեստավորում։ Rich Electronics խանութների ցանցն ընդգրկում է 16 խանութ–սրահ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։