«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը, որը մեր շուկայում հայտնի է «Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics)» և «Ռիչ քոմփյութերս (Rich Computers)» ապրանքանիշերով նախատեսել է մարզերում իր վաճառակետերն ավելի ընդլայնել,-այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության մանրածախ վաճառքի բաժնի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

«Այժմ մեր ներկայությունը փորձում ենք ապահովել բոլոր մարզերում, այնտեղ ևս պատշաճ ներկայացնելով մեր ապրանքատեսականին: Այսուհետ մարզի բնակիչների համար ավելի հասանելի կլինենք և նրանք ստիպված չեն լինի երկար ճանապարհ կտրել, որպեսզի հասնեն ամենամոտ վաճառասրահը»,-ընդգծում է նա: Նշենք, որ «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը համակարգիչների վաճառքով զբաղվող տարածաշրջանային խոշորագույն կազմակերպություններից մեկն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2003 թ.–ին, իսկ 2012 թ.–ից այն զբաղվում է նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով։ 2013 թ.–ին ընկերությունը բացել է տարածաշրջանում միակ համակարգիչների հավաքման արտադրամասը, որտեղ ապրանքները մինչ վաճառքի հանվելը անցնում են հատուկ ջերմային և ծրագրային թեստավորում։ Rich Electronics խանութների ցանցն ընդգրկում է 16 խանութ–սրահ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։